ԿՀՎ-ն Վենեսուելայում ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագիր է մշակել
Սեպտեմբեր 23, 2020 11:28 Asia/Tehran
Վենեսուելայի նախագահը ԿՀՎ-ին մեղադրում է այդ լատինաամերիկյան երկրում ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԿՀՎ անդամները գաղտնի ահաբեկչական գործողություններ են իրականացնում Վենեսուելայում նավթի, էլեկտրականության, ռազմական և ընտրական ոլորտների դեմ:
Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները փորձում էր տապալել Վենեսուելայի հակաամերիկյան օրինական կառավարությունը ՝ կիրառելով պատժամիջոցներ և տնտեսական ճնշում, ինչպես նաև աջակցելով դիվերսիոն գործողություններին, որոնք ձախողվել են Վենեսուելայի ժողովրդի դիմադրության շնորհիվ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
Պիտակ