Սեպտեմբեր 25, 2020 16:05 Asia/Tehran
  • Հս. Կորեայի առաջնորդը ներողություն է խնդրել իր հարավային հարևանից

Սեուլի կառավարական լրատվական գործակալությունը հայտարարել է, որ Հարավային Կորեայի քաղաքացու ուղղությամբ կրակ բացելու համար Հս. Կորեայի առաջնորդը ներողություն է խնդրել այդ երկրից:

Հղում անելով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակին այդ երկրի Յունհաբ լրատվական գործակալությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Հս. Կորեայի առաջնորդը մի նամակով ցավ է հայտնել և ներողություն խնդրել Հարավային Կորեայի քաղաքացու ուղղությամբ հրաձգության դեպքի պատճառով: 

Հարավային Կորեային Յունհաբ գործակալության հաղորդմամբ Հս. Կորեան այս պաշտոնատարին գտել է իր ջրային տարածքներում և նրա ուղղությամբ կրակ բացելուց հետո նրա դին այրել է:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի գրասենյակի տնօրենը խստորեն դատապարտել է այս սպանությունը և Հս. Կորեային կոչ է արել ներողություն խնդրել: 

 Հինգշաբթի օրը Հարավային Կորեայի Օվկիանոսների և ձկնորսության նախարարության մի պաշտոնյայի անհետացումից հետո Սեուլը հայտարարել էր, որ Հրավային Կորեայի այս պաշտոնյային ծովում սպանել և նրա դին այրել են:

Պիտակ