Մակրոն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության
https://parstoday.ir/hy/news/world-i126177-Մակրոն._Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_կարգավորումն_անհնար_է_առանց_Ռուսաստանի_մասնակցության
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չեն լուծվի առանց Ռուսաստանի մասնակցության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2020 13:53 Asia/Tehran
  • Մակրոն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չեն լուծվի առանց Ռուսաստանի մասնակցության:

«Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում շեշտելով Լեռնային Ղարարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունն ասել է, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու տարածաշրջանում իրավիճակի վատթարացումը և լուծում գտնել առկա խնդրի համար:

Երեքշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական հակամարտության շարունակման կապակցությամբ և ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ներգրավված բոլոր կողմերի կողմից և միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար:

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio