Մակրոն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության
Ֆրանսիայի նախագահն ասել է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չեն լուծվի առանց Ռուսաստանի մասնակցության:
«Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը Լատվիայում կայացած մամուլի ասուլիսում շեշտելով Լեռնային Ղարարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի մասնակցության անհրաժեշտությունն ասել է, որ մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու տարածաշրջանում իրավիճակի վատթարացումը և լուծում գտնել առկա խնդրի համար:
Երեքշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական հակամարտության շարունակման կապակցությամբ և ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները ներգրավված բոլոր կողմերի կողմից և միջոցներ ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակի սրումը կանխելու համար:
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian