Թուրքիա. Հայաստանի հայտարարություններն ապացուցող փաստեր չկան
https://parstoday.ir/hy/news/world-i126196-Թուրքիա._Հայաստանի_հայտարարություններն_ապացուցող_փաստեր_չկան
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հյատարարել է, որ որևէ փաստ չկա, որը կապացուցի Հայաստանի այն պնդումները, թե ադրբեջանական կողմը ԼՂ հակարմարտության տարածքում կիրառել է թուրքական կործանիչներ և ԱԹՍ-ներ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 01, 2020 06:13 Asia/Tehran
  • Թուրքիա. Հայաստանի հայտարարություններն ապացուցող փաստեր չկան

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հյատարարել է, որ որևէ փաստ չկա, որը կապացուցի Հայաստանի այն պնդումները, թե ադրբեջանական կողմը ԼՂ հակարմարտության տարածքում կիրառել է թուրքական կործանիչներ և ԱԹՍ-ներ:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ այդ մեղադրանքների համար ապացույցներ չկան, և որ Ադրբեջանի Հանրապետությունը վերջին օրերին ապացուցել է, որ ի վիճակի է հաղթել հակամարտությունը:

Վերջերս Հայաստանի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները հայտարարեցին, որ  Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում կիրառել է  թուրքական  կործանիչներ  ու անօդաչու թռչող սարքեր:

Բացի այդ, Հայաստանը հայտարարեց, որ Թուրքիան զորուժ է ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածք՝ Ադրբեջանի Հանրապետությանը աջակցելու համար:

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: 

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: 

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio