Էրդողանի արձագանքը Մինսկի խմբի համատեղ հայտարարության Լեռնային Ղարաբաղի զարգացումների վերաբերյալ
Լեռնային Ղաարաբաղի տարածաշրջանում հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ պատասխանելով Մինսկի խմբի ղեկավարների համատեղ հայտարարությանը Թուրքիայի նախագահն ասել է. «Թուրքիան դեմ է, որ Մինսկի խումբը ներգրավվի Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի մեջ»:
Euronews- ի հաղորդման համաձայն Ղարաբաղի տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարության հրապարակումից հետո հինգշաբթի օրը Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է.«Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները երեք տասնամյակ է որ դրական գործողություններ չեն ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և այդ անգործությունը սրել է հակամարտությունը»:
Մինսկի խմբի տարածած հայտարարության մեջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները, որպես Մինսկի խմբի համանախագահներ, խստորեն դատապարտում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լարվածության աճը և կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների:
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը Լեռնային Ղhարաբաղի տարածաշրջանի շուրջ սկսվել է 1988 թ.-ին իսկ 1991-ին այն վերածվեց ռազմական բախման: