Բրիտանական ՌՕՈՒ-ն սովորել է արգելափակել ռուսական Ս-400 ԶՀՀ-ն
Բրիտանական Թագավորական ռազմաօդային ուժերը սովորել են արգելափակել ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենթահրթիռային համալիրի աշխատանքը դրանց տեղակայման երեք շրջաններում։
Այս մասին հայտնում է ամերիկյան National Interest պարբերականը։
NI-ի տեղեկություններով՝ համացանցում տեղեկություն է հայտնվել RAF-ի եւ Թագավորական նավատորմի (RN) պարեկների ընդլայնման մասին Ռուսաստանի սահմաններից եւ այն գոտիներից ոչ հեռու, որտեղ վերջերս տեղակայվել են Ս-400-ի նոր դիվիզիաներ։
Պարբերականը նշում է, որ բրիտանացի զինվորականները սքանավորել են պաշտպանական հաճախությունները, որ օդանավերին օգնեն որոշել ռուսական ԶՀՀ-ի խոցելիությունները։
Եթե տեղեկությունները հավաստի են, ապա այնպիսի անտեսանելի ինքնաթիռները, ինչպես F-22 Raptor-ը կամ F-35 Lightning II Joint Strike Fighter-ը, կկարողանան մոտենալ Ռուսաստանի օդային սահմանին ավելի մոտ հեռավորությամբ՝ չհայտնաբերվելով Ս-400 հզոր ռադարով։
Հաղորդվում է նաեւ, որ թագավորության զինվորականներն ուսումնասիրում են IADS-ի (ՀՕՊ միացյալ համակարգ) «անցքերը», եւ որ Ռուսաստանը հիմա, հավանաբար, ստիպված կլինի փակել իր ՀՕՊ համակարգի թույլ տեղերը, փոխանցում է Gazeta-ն։
News.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio