Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման հավանականության կա
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հավանականության մասին:
Ելիսեյան պալատը հայտարարության մեջ նշել է, որ Լեռնային Ղարաբաղում հոկտեմբերի 9-ին կամ 10-ին հրադադարի հաստատման հավանականություն կա:
Ֆրանսիայի նախագահական պալատը նշել է, որ հակամարտության կողմերը հակված են հրադադարի ռեժիմ հաստատել:
Վերջին օրերին տարբեր երկրներ, այդ թվում ՝ Ռուսաստանը, ջանքեր են գործադրել ԼՂ-ում հրադադար հաստատելու և հակամարտող կողմերի միջև բանակցությունները սկսելու ուղղությամբ:
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին հրավիրել է Մոսկվա՝ հակլամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների համար
Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Բաքվին և Երևանին կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և սկսել բանակցություններ: