Հոկտեմբեր 13, 2020 12:39 Asia/Tehran
  • Ալիևը փորձել է արդարացնել Մոսկվայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի Global Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում փորձել է արդադարցնել մոսկովյան բանակցություններում հրադադարի հաստատումն ընդունելու իր որոշումը, չնայած որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայություն ունի:

Նա ասել է. «Կան նախազգուշացումներ՝ դադարեցնել առաջխաղացումը:  Կան նախազգուշացումներ՝ զինադադար հաստատել: Մենք նույնպես ասում ենք, որ պետք է հրադադար հաստատվի: Սակայն դրան զուգահեռ, հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Մեր կարծիքով, Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը ծառայում է մեր շահերին: Որովհետև, առաջին հերթին, այդ համաձայնագիրը նախատեսում է սպանվածների և գերիների մարմինների փոխանակում մարդասիրական հիմունքներով: Ընդհանուր առմամբ, բանակցությունների հիմնական սկզբունքները ծառայում են  մեր շահերին: Այս սկզբունքներում նկատի է առնված հայկական զինված ուժերի դուրսբերումը  գրավյալ տարածքներից: Այս սկզբունքներով նախատեսվում է, որ առաջին փուլում Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս գան մեր  հինգ քաղաքներից, իսկ երկրորդ փուլում ՝ երկու քաղաքներից: Դրանից հետո բոլոր փախստականները  պետք է վերադառնան իրենց տներըը: Սա նշանակում է, որ մեր փախստականները վերադառնալու են Շուշի և Խանքենդի (Ստեփանակերտ): «Այսպիսով, կարելի է հասնել քաղաքական լուծման»:

«Նրանք, ովքեր մեզ ասում են դադարեցնել, պետք է իմանան, որ եթե քաղաքական կարգավորման գործընթացը չսկսվի, մենք չենք կանգնի և կգնանք մինչև վերջ: Իսկ թե ռազմական կամ քաղաքական ճանապարհո՞վ, դա այլ հարց է: Մենք ցանկանում ենք, որ ռազմական բախումները դադարեցվեն, արյուն չթափվի և խաղաղության միջոցով հետ վերցնենք մեր հողերը»:

Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:

ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:

Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:

Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:

Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է

Պիտակ