Սի Ծինպինը ծովային հետեւակայիններին կոչ Է արել պատրաստվելու պատերազմի
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Չինաստանի Գուանդունի հարավային նահանգի ռազմակայան այցի ընթացքում զինծառայողներին կոչ Է արել պատրաստվելու պատերազմի եւ ցուցաբերելու լիակատար նվիրվածություն եւ հուսալիություն:
Ինչպես հաղորդել Է Xinhua գործակալությունը, այդ մասին նա հայտարարել Է Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի (ՉԺԱԲ) ծովային հետեւակի զորամիավորմանը հղած իր կոչում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է բոլոր մտքրերը եւ ուժերը կենտրոնացնել պատերազմի նախապատրաստմանը, բարձր մարտական պատրաստության վիճակի ապահովմանը»,- մեջբերում Է անում նրա խոսքից գործակալությունը: Ինչպես նշել Է Սի Ծինպինը, «ծովային հետեւակի զորամիավորումն Էլիտային ստորաբաժանում Է, որն իր ուսերին Է կրում պետական ինքնիխշխանության, անվտանգության, տարածքային ամբողջականության, երկրի շահերի պաշտպանության չափազանց կարեւոր խնդիրը»:
Նա նաեւ կոչ Է արել ակտիվացնելու ջանքերը զորամիավորման փոխակերպման եւ նրա մարտունակության բարձրացման համար՝ հզոր բանակ ստեղծելու նպատակով: Նրա խոսքով՝ ծովային հետեւակի զորամիավորման պատրաստումը պետք Է համապատասխանի երկրի զարգացման եւ անվտանգության ապահովման ռազմավարությանը:. Իր կոչում ՉԺՀ-ի ղեկավարը նաեւ նշել Է, որ զինծառայողները «պետք Է լինեն կարգապահ, երաշխավորեն լիակատար նվիրվածություն, անշահախնդրություն եւ հուսալիություն»: ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը Գուանդունի նահանգ Է ժամանել Շենչժենի՝ երկրում առաջին հատուկ տնտեսական գոտու ստեղծման 40-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio