Թուրքիան աշխարհում խոշոր պարտք ունեցող 6-րդ երկիրն է
2019 թվականին արտաքին պարտք ունեցող երկրների վերաբերյալ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ ավելի քան 440 միլիարդ դոլար արտաքին պարտք ունենալով, Թուրքիան 120 երկրների շարքում գրավում է վեցերորդը տեղը:
Դա այն դեպքում, երբ Թուրքիան 2020 թվականին լիրայի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով, ստիպված է եղել օգտագործել իր արտարժույթի պահուստների մեծ մասը և փող փոխանակել SWAP- ի կամ «բարտերային գործարքների» եղանակով: Մյուս կողմից, վճարային հաշվեկշռի պակասուրդի տեսանկյունից, Թուրքիան կանգնած է բազմաթիվ խնդրների առջև:
Կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքները, զբոսաշրջության և արտահանման ոլորտում Թուրքիայի եկամուտների նվազումը, ռազմական ծախսերի աճը, ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտի խորացումը, Թուրքիայի բանկերի և կառավարության վարկունակության անկումը, ինչպես նաև արտաքին շուկաներում դոլարի պահանջարկի աճը, պատճառ են դարձել, որ այս տարի թուրքական լիրան արժեզրկվի: