Թուրքիան Ս-400 հրթիռային պաշտպանության փորձարկումների է նախապատրաստվում
https://parstoday.ir/hy/news/world-i126938-Թուրքիան_Ս_400_հրթիռային_պաշտպանության_փորձարկումների_է_նախապատրաստվում
Թուրքիան նախապատրաստվում է ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկմանը, հաղորդում է Reuters-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 12:31 Asia/Tehran
  • Թուրքիան Ս-400 հրթիռային պաշտպանության փորձարկումների է նախապատրաստվում

Թուրքիան նախապատրաստվում է ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկմանը, հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի Սեւ ծովի ափին օդային եւ ծովային տարածքի սահմանափակման մասին ծանուցումները թողարկվել են նախքան փորձարկումները, որոնք, հնարավոր է, տեղի ունենան ուրբաթ օրը` մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ հրթիռային համակարգերը նկատվել էին տարածք տեղափոխելու ժամանակ:

Ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգի փորձարկումը, ամենայն հավանականությամբ, կխորացնի լարվածությունն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, որը դեմ էր հանդես եկել համակարգի գնմանը` պատճառաբանելով, որ այն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերի հետ:

ԱՄՆ-ն մտահոգված է նաեւ այն կապակցությամբ, որ Ս-400-ի ինտեգրումը թույլ կտա Ռուսաստանին տեղեկատվություն ստանալ ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգի, այդ թվում` F-35 կործանիչների վերաբերյալ:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio