Պենտագոնն արձագանքել է Թուրքիայում S-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործմանը
https://parstoday.ir/hy/news/world-i126997-Պենտագոնն_արձագանքել_է_Թուրքիայում_s_400_զենիթահրթիռային_համակարգերի_շահագործմանը
ԱՄՆ Պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը հայտարարել է,որ S-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործումը նշանակում է վտանգի տակ դնել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 15:59 Asia/Tehran
  • Պենտագոնն արձագանքել է Թուրքիայում S-400 զենիթահրթիռային համակարգերի  շահագործմանը

ԱՄՆ Պաշտպանության նախարարություն՝ Պենտագոնը հայտարարել է,որ S-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործումը նշանակում է վտանգի տակ դնել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները:

ԱՄՆ Պետդեպարտամենտի նախազգուշացումներից հետո, Պենտագոնը ևս նախազգուշացրել է, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործումը  խոչընդոտ է հանդիսանում Անկարա-Վաշինգտոն հարաբերությունների առաջընթացում:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Պենտագոնը տեղյակ է  Թուրքիայի S-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթռային համակարգերի հավանական փորձարկման մասին  ու եթե այդ տեղեկությունները հավաստի լինեն Պենտագոնը խստորեն կդատապարտի այդ փորձարկումը:

ԱՄՆ Պետդեպարտամենտը ևս արձագանքել է Թուրքիայի S-400  հակաօդային պաշտպանության համակարգերի փորձարկմանը:

Վերջին ամիսներին S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հարցով սրվել է ԱՄՆ- Թուրքիա լարվածությունը:

Ռուսական  S-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիային մատակարարելու գործընթացն սկսվել է 2019 թվականի հուլիսին և հաղորդումների համաձայն՝ ընթանում է դրանց տեղադրման գործընթացը:

Չնայած ԱՄՆ-ի անհամաձայնությանը, Անկարան ընդգծել է,որ կշարունակի իր ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ: