Հայաստան. Թուրքիան Կովկասում լարվածության աղբյուրն է
https://parstoday.ir/hy/news/world-i127011-Հայաստան._Թուրքիան_Կովկասում_լարվածության_աղբյուրն_է
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 05:18 Asia/Tehran
  • Հայաստան. Թուրքիան Կովկասում լարվածության աղբյուրն է

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը ռազմական միջամտություն ցուցաբերելու մեջ:

«Թուրքիան Հարավային Կովկասում լարվածության աղբյուրն է », - France 24 հեռուստաընկերությանը տված հացրազուցյում, ասել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Թոլմաջյանը:

Թոլմաջյանը հավելել է. «Թուրքիան  անվերապահորեն աջակցում է Ադրբեջանին, ինչի համար Բաքվի  պաշտոնյաները երախտագիտություն են հայտնում Անկարային»:

Ավելի վաղ, France 24-ին տված հարցազրույցում, Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանը նույնպես  հայտարարել էր, որ Թուրքիայի կառավարությունը Հարավային Կովկասում լարվածության աղբյուրն է:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօլուն Հայաստանին մեղադրել է ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ, հայտարարելով,  որ այդ երկիրը շարունակում է թիրախավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու մերձակա շրջանների խաղաղ բնակիչներին: