Հոկտեմբեր 18, 2020 10:40 Asia/Tehran
  • Ռուսաստանն արձագանքել է  Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում  ԱՄՆ-ի հրթիռների տեղակայմանը

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանն ասել է. «Մոսկվան համարժեք պատասխան կտա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Վաշինգտոնի հրթիռների տեղակայմանը»: Այս մասին հաղորդել է Սպուտնիկ լրատվական գործակալությունը:

Անատոլի Անտոնովը կիրակի առավոտյան նշել  է. «Եթե ամերիկյան հրթիռները տեղակայվեն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, դրանց հեռահարությունը կհասնի Ռուսաստանի Դաշնություն, ինչը միջուկային զսպման ռազմավարական նպատակներ է հետապնդում»:

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանն ընդգծել է.«Մոսկվան փորձել է համոզել ամերիկացի քաղաքական գործիչներին, որ զենքի կրճատման շուրջ երկխոսության բացակայությունը վտանգավոր է: Այս բնագավառում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտենում են սպառազինության մրցավազքին»:

Պիտակ