Բոգդանով. «Ահաբեկիչներին Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելն անընդունելի է»
Արևմտյան Ասիայի և Աֆրիկայի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է. «Մոսկվան օտարերկրյա վարձականներին ու ահաբեկիչներին Ղարաբաղյան տարածաշրջան տեղափոխելն անընդունելի է համարում»:
Միխայիլ Բոգդանովը երկուշաբթի օրն ասել է.«Մոսկվան Թուրքիայի պաշտոնատարների հետ շփումներում վերջիններից բացատրություն է պահանջել օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին Ղարաբաղ գործուղման համար»:
Մոսկվան թուրք պաշտոնյաներից պահանջել է բացատրություն տալ օտարերկրյա վարձկաններին ու ահաբեկիչներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան ուղարկելու համար:
Ավելի վաղ Հայաստանը և Ֆրանսիան ևս Թուրքիային մեղադրել են ահաբեկիչներին Սիրիայից Ղարաբաղ տեղափոխելու համար,ինչը հոկտեմբերի 14-ին հերքվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի կողմից: