Թուրքիան պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան
Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ այդ երկրի կառավարությունը պատրաստ է զորք ուղարկել Ադրբեջան, եթե Բաքուն Անկարային դիմի այդ հարցով:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայն այդ մասին հայտարարել է CNN Türk-ի եթերում:
Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատանքներ է տանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ և աջակցում է Հայաստանին:
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումների նոր փուլը սկսվել; է սեպտեմբերի 27-ին: Եվ չնայած հրադադարի հաստատման մասին պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում, հրադադարը պարբերաբար խախտվում է:
Ադրբեջանը, հղում անելով իր տածաքային ամբողջականությունը, Հայաստանին կոչ է անում իր ուժերը դուրս բերել «օկուպացված» տարածքներից: Հայաստանը կոչ է անում ճանաչել լեռնային Ղարաբաղի բնակչության «ինքնորոշման իրավունքը»: