Սուդանի ժողովուրդը հրկիզեց Սիոնիստական ռեժիմի դրոշը
Սիոնիստական ռեժիմի հետ Սուդանի կառավարության հարաբերությունների կարգավորման մասին հայտարարությունից վայրկյաններ անց, մի խումբ սուդանցիներ հրկիզելեն Սիոնիստական ռեժիմի դրոշը:
Ըստ Երիտասարդ լրագրողների ակումբի՝ Սիոնիստական ռեժիմի հետ Սուդանի կառավարության հարաբերությունների կարգավորման մասին և պաղեստինի ժողովրդի նկատմամբ դավաճանության մասին հայտարարությունից րոպեներ անց, որոշ հավատացյալ և բարեպաշտ սուդանցիներ ի նշան բողոքի դուրս եկան փողոցներ և հրկիզեցին սիոնիստական դրոշը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը հայտարարել է Սուդանի և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Միացյալ Նահանգները, Սիոնիստական ռեժիմը և Սուդանի անցումային կառավարությունը համատեղ հայտարարություն են տարածել այդ կապակցությամբ:
Ավելի վաղ, արաբական երկրների և Սիոնիստական ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումը հեշտացնելու Թրամփի ջանքերից հետո, ԱՄԷ-ն և Բահրեյնն Իսրայելի հետ համաձայնության եկան դիվանագիտական հարաբերությունների լիակատար կարգավորման շուրջ: