ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թոհուբոհում, Կոլորադոյում բռնկված հրդեհը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/world-i127332-ԱՄՆ_ի_նախագահական_ընտրությունների_թոհուբոհում_Կոլորադոյում_բռնկված_հրդեհը_շարունակվում_է
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեժ մրցապայքարի ֆոնին, Կոլորադո նահանգում բռնկված սարսափելի հրդեհն արագորեն տարածվել է և մինչ այժմ հողին է հավասարացրել ավելի քան 170 հազար ակր տարածք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2020 15:05 Asia/Tehran

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեժ մրցապայքարի ֆոնին, Կոլորադո նահանգում բռնկված սարսափելի հրդեհն արագորեն տարածվել է և մինչ այժմ հողին է հավասարացրել ավելի քան 170 հազար ակր տարածք:

CNN հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Կոլորադո նահանգի արևելյան շրջաններում բռնկված հրդեհը  արագորեն տարածվել և պատել է 170 հազար ակր հողատարածք, դառնալո՝ երկրորդ մեծ հրդեհը Կոլորադոյի պատմության մեջ:

Կոլորադոյում բռնկված  հրդեհների պատճառով  հազարավոր բնակիչներ լքել են  իրենց տները, և գիշերը անցկացրել փողոցներում: Կոլորադոյի բնակիչներից Ռոդի Քեմբելն ասել է. «Մենք տեսանք, թե ինչպես են մեր ընկերների տներն այրվում մեր սեփական աչքերի առջև»:

Կոլորադոյի պատմության մեջ երկրորդ խոշոր հրդեհը շարունակվում է: Օդի ջերմաստիճանի նվազմամբ հույս կա, որ հնարավոր կլինի սանձել կրակը,  սակայն օդերևութաբանական կանխատեսումները վկայում են, որ այդ տարածքում քամիները կուժեղանան, ինչը կարող է իրավիճակն ավելի կրիտիկական դարձնել: