Ռեջեբ Թայիբ Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/world-i127350-Ռեջեբ_Թայիբ_Էրդողանը_բողոքել_է_թե_Ֆրանսիան_զենք_է_ուղարկում_Հայաստանին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում հայտարարել է, որ Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է ermenihaber կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 07:48 Asia/Tehran
  • Ռեջեբ Թայիբ Էրդողանը բողոքել է, թե Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության նահանգային համագումարում հայտարարել է, որ Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան: Այդ մասին տեղեկացնում է ermenihaber կայքը:

 

Ելույթի սկսզբում Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանել է իսլամաֆոբ, բողոքել, որ նա շատ է անդրադառնում իրեն, ապա Ֆրանսիայի նախագահին բնորոշել է որպես հոգեխանգարմունքի մեջ գտնվող մարդ ու խորհուրդ տվել ուղեղի ստուգում անցնել:

«Այս պահին Ադրբեջանի հետ կատարվող աղետի հետևում սրանք են կանգնած: Մինսկի եռյակի անդամ ես (դիմում է Մակրոնին֊խմբ․): Ադրբեջանի հողերը օկուպացիայից ազատե՞լ եք: Ոչ: Միայն հայերին զենք եք ուղարկում և կարծում եք ձեր ուղարկած զենքով պետք է խաղաղություն կառուցեք:

Չեք կարող կառուցել, որովհետև ազնիվ չեք: Ադրբեջանի տարածքների վրա հայերի հարձակումը վերածվել է օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրման պայքարի»,- ասել է Էրդողանը ու հավելել, որ, Թուրքիան շարունակելու է ամեն կերպ օգնել Ադրբեջանին այս պատերազմում։

orakarg.com