Պուտինը հերքում է Ռուսաստանի մասնակցությունը ամերիկացի զինծառայողների սպանությանը
Ռուսաստանի նախագահը հերքել է ռուսական ուժերի մասնակցությունը Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանությանը:
Կիրակի օրը, ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Վլադիմիր Պուտինը մերժեց դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի այն պնդումը, թե Ռուսատսանը թալիբներին գումար է տվել՝ Աֆղանստանում ամերիկկացի զինծառայողներին սպանելու դիմաց:
Պուտինը հավելել է. «ԱՄՆ ռազմական պաշտոնյաները, ի պատասխան Բայդենի մեղադրանքի, ամենաբարձր մակարդակով հայտարարեցին, որ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չկան:
New York Times- ը ընթացիկ տարվա հունիսին տպագրված հոդվածում գրել էր, որ Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայությունը աջակցել է թալիբներին՝ ամերիկացի զինծառայողների դեմ ուղղված գործողություններում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել այդ խնդրից: