Պուտինը հերքում է Ռուսաստանի մասնակցությունը ամերիկացի զինծառայողների սպանությանը
https://parstoday.ir/hy/news/world-i127387-Պուտինը_հերքում_է_Ռուսաստանի_մասնակցությունը_ամերիկացի_զինծառայողների_սպանությանը
Ռուսաստանի նախագահը հերքել է ռուսական ուժերի մասնակցությունը Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2020 06:24 Asia/Tehran
  • Պուտինը հերքում է Ռուսաստանի մասնակցությունը ամերիկացի զինծառայողների սպանությանը

Ռուսաստանի նախագահը հերքել է ռուսական ուժերի մասնակցությունը Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանությանը:

Կիրակի օրը, ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Վլադիմիր Պուտինը մերժեց դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի այն պնդումը, թե  Ռուսատսանը թալիբներին գումար  է տվել՝ Աֆղանստանում ամերիկկացի զինծառայողներին սպանելու դիմաց:

Պուտինը հավելել է. «ԱՄՆ ռազմական պաշտոնյաները, ի պատասխան Բայդենի մեղադրանքի, ամենաբարձր մակարդակով  հայտարարեցին, որ Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքը  հիմնավորող ապացույցներ չկան:

New York Times- ը ընթացիկ տարվա հունիսին տպագրված հոդվածում գրել էր, որ Ռուսաստանի ռազմական հետախուզական ծառայությունը  աջակցել է թալիբներին՝ ամերիկացի զինծառայողների դեմ ուղղված գործողություններում, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը տեղյակ է եղել այդ խնդրից: