Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ Թայվանին զենք վաճառելու կապակցությամբ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Թայվանի ներքին գործերին միջամտելու և երկրին զենք վաճառելու համար:
Երկուշաբթի օրը Պեկինում կայացած մամուլի ասուլիսում, Ժաո Լի ժիանն ասել է. «Չինաստանը պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ ընկերությունների դեմ, որոնք մասնակցում են Թայվանին ռազմական զենքի վաճառքին»:
Չինաստանի ԱԳՆ խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել Թայվանի ու Չինաստանի ներքին գործերին:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է 8,1 միլիարդ դոլարի զենք, այդ թվում «ցամաք-օդ» հրթիռներ վաճառել Թայվանին:
Միացյալ Նահանգները, միջամտելով Թայվանի ներքին գործերին և ֆինանսական ու ռազմական աջակցություն տրամադրելով, կղզու իշխանություննրին հրահրելով Չինաստանի կառավարության դեմ:
Չինաստանը բազմիցս նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Թայվանին զենք վաճառելու և ներքին գործերին միջամտելու մասին և հայտարարել է, որ չի հանդուրժի կղզու անկախությունը, քանի որ այն Չինաստանի անբաժանելի մասն է: