Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխում է նոր փուլ
Telegram-ի ադրբեջանալեզու @IR_Azariha ալիքը գրում է. «Իրանում շրջանառվում են լուրեր, որ Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա»։
Էջը գրում է, որ որոշ լուրերի համաձայն, Սիրայում Էրդողանի կողմից ֆինանսավորվող խմբերի դեմ ռուսական ուժերի հարձակումից հետո, Թուրքիան որոշել է վրեժ լուծել:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում առավոտյան գրառում էր արել, հետևյալ բովանդակությամբ. «Այսօր առավոտյան, ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»: