Ֆիլադելֆիայում աֆրոամերիկացի երիտասարդի ուղղությամբ ոստիկանի կրակելուց հետո անկարգություններ են առաջացել
Ֆիլադելֆիա քաղաքում սևամորթ երիտասարդի վրա կրակելուց հետո, մարդիկ սկսել են կողոպտել խանութները և ոստիկանության պարեկային մեքենաները:
Ոստիկանի կրակոցի հետևանքով սևմամորթ երիտասարդի սպանությունից հետո, մարդիկ ներխուժել են խանութներ և հարձակվել Փենսիլվանիա նահանգի ոստիկանության պարեկային մեքենաների վրա:
Ֆիլադելֆիայի ոստիկանությունը հայտարարել է, որ սևամորթն իր մոտ դանակ է ունեցել:
Բողոքարարներն այդ թվում սևամորթ քաղաքացիական ակտիվիստները ոստիկանի կողմից 27-ամա աֆրոամերիկացի Վալթեր Վալաս Ջոնյուրի սպանությունից հետո, երկուշաբթի երեկոյան դուրս են եկել փողոցներ:
Խաղաղ ցույցերն արագ վերածվել են բռնությունների: Մի խումբ քաղաքացիներ նկարանահնում էին բախումները:
Բողոքարարները քարեր, մոլոտովի կոկտեյլներ և այլ առարկաներ են նետել ոստիկանության և պարեկային մեքենաների վրա: