Էրդողան. Պուտինին ասացի, որ մենք ստիպված ենք միասին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը.
https://parstoday.ir/hy/news/world-i127510-Էրդողան._Պուտինին_ասացի_որ_մենք_ստիպված_ենք_միասին_կարգավորել_ղարաբաղյան_հակամարտությունը.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր երեկվա հեռախոսազրույցից:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 12:47 Asia/Tehran
  • Էրդողան. Պուտինին ասացի, որ մենք ստիպված ենք միասին կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մանրամասներ է հրապարակել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած իր երեկվա հեռախոսազրույցից:

Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբի ժողովում ունեցած իր ելույթում նշել է, որ Պուտինի հետ մտքերի մանրամասն փոխանակում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

«Ես Պուտինին առաջարկեցի, որ եթե նա ցանկանա, ապա միասին մենք վերջ կտանք Հարավային Կովկասի հակամարտությանը, միասին կկարգավորենք այն: Դուք խոսեք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ես կխոսեմ իմ եղբոր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ուղարկեք ձեր ներկայացուցիչներին: Մենք պետք է որոշենք՝ լուծենք այս հակամարտությունը, թե՞ ոչ: Մենք ստիպված ենք միասին լուծել այս հարցը: Ես նրան ասացի, որ անկեղծ եմ, հավատում եմ նաև նրա անկեղծությանը: Նշեցի նաև մեր կարմիր գծերը: Եթե ​​ինչ-որ մեկը խախտի մեր կարմիր գծերը, մենք դրա վրա աչք չենք փակի, ով էլ որ դա լինի », — նշել է Էրդողանը:

orakarg.com