Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումների շարունակման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127513-Կրեմլը_մտահոգված_է_Լեռնային_Ղարաբաղի_տարածաշրջանում_բախումների_շարունակման_կապակցությամբ
Ռուսաստանի նախագահի խոսնակը ափսոսանք ու մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2020 12:57 Asia/Tehran
  • Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումների  շարունակման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահի խոսնակը ափսոսանք ու մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության կապակցությամբ:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի օրը  լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բախումները շարունակվում են, ինչը ցավալի է:

Չնայած հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերի հայտարարմանը, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները շարունակում են թիրախավորել միմյանց տարածքները:

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը վերսկսվել է սեպտեմբերի 27-ին` միմյանց դիրքերի ուղղությամբ կրակ բացելով:

Բախումների նոր փուլում տասնյակ մարդիկ  զոհվել ու վիրավորվել են:

Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: