Կրեմլը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումների շարունակման կապակցությամբ
Ռուսաստանի նախագահի խոսնակը ափսոսանք ու մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության կապակցությամբ:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության փոխանցմամբ ՝ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բախումները շարունակվում են, ինչը ցավալի է:
Չնայած հրադադարի ռեժիմի երեք համաձայնագրերի հայտարարմանը, Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները շարունակում են թիրախավորել միմյանց տարածքները:
Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը վերսկսվել է սեպտեմբերի 27-ին` միմյանց դիրքերի ուղղությամբ կրակ բացելով:
Բախումների նոր փուլում տասնյակ մարդիկ զոհվել ու վիրավորվել են:
Մինչ այժմ շատ երկրներ, այդ թվում ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և բանակցություններ սկսել Բաքվի և Երևանի միջև: