Ֆրանսիայում հարձակվել են հայ ցուցարարների վրա
Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ թուրքերի կողմից սադրանք է տեղի ունեցել: Նշենք, որ Ֆրանսիաայի հայերը երկու կողմից փակել են դեպի Վալանս տանող A7 մայրուղին:
Նրանց ձեռքին ծածանվում են Հայաստանի, Արցախի, նաեւ Ֆրանսիայի դրոշները: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ մեր պարտքն է բարձրացնել այս հարցը, պահանջել, որ ճանաչեն Լեռնային Ղարաբաղի (Արցախ) անկախությունը: Պահանջում ենք, որ կանգնեցնեն Էրդողանին ու Ալիեւին: Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանը հասնելու է Եվրոպա, հասնելու է այստեղ եւ այստեղ վիճակն ավելի ծանր է լինելու, քան հիմա Հայաստանում է»:
Ակցիայի ժամանակ հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել. նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածներ հասցրել:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով հարձակվել են իրենց վրա. «Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»: Այնուհետև շտապօգնության մեքենա է եկել և օգնություն են ցույց տվել տուժածներին: