Անկարան և Բաքուն խորհրդակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i127582-Անկարան_և_Բաքուն_խորհրդակցություններ_են_վարում_Լեռնային_Ղարաբաղի_իրավիճակի_շուրջ
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանվերջին զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2020 07:19 Asia/Tehran
  • Անկարան և Բաքուն խորհրդակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանվերջին զարգացումների շուրջ:

Երկկողմ հարաբերությունների զարգացումը, Անկարային և Բաքվին հետաքրքրող հարցերը, Լեռնային Ղարաբաղի  տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև  շարունակվող պատերազմն  այն կարևոր թեմաներից էին, որոնք հինգշաբթի օրը քննարկվել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօլուի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի կողմից:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան հայտարարել է   Իլհամ Ալիևի կառավարությանը սատարելու պատրաստակամության մասին:

Ադրբեջանական «Թալիշ Մեդիա» վերլուծական կայքը անդրադառնալով Անկարայի աջակցությունը Բաքվին՝ այն որակել է որպես Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման գործոն և որպես խոչընդոտ հակամարտության խաղաղ կարգավորման համար: