Անկարան և Բաքուն խորհրդակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ
Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանվերջին զարգացումների շուրջ:
Երկկողմ հարաբերությունների զարգացումը, Անկարային և Բաքվին հետաքրքրող հարցերը, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող պատերազմն այն կարևոր թեմաներից էին, որոնք հինգշաբթի օրը քննարկվել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօլուի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի կողմից:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտության սկզբից ի վեր Թուրքիան հայտարարել է Իլհամ Ալիևի կառավարությանը սատարելու պատրաստակամության մասին:
Ադրբեջանական «Թալիշ Մեդիա» վերլուծական կայքը անդրադառնալով Անկարայի աջակցությունը Բաքվին՝ այն որակել է որպես Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման գործոն և որպես խոչընդոտ հակամարտության խաղաղ կարգավորման համար: