Ադրբեջանի բանակի ուժերը մոտեցել են Շուշի քաղաքին
Հոկտեմբեր 30, 2020 08:17 Asia/Tehran
ԱՀ բանակի զորքերը գտնվում են Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի մոտակայքում:
Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ տարածքի նախագահ Արայիկ Հարությունյանը ուրբաթ օրը հայտարարել է, որ ադրբեջանական բանակը մոտեցել է Շուշի քաղաքին: նա նշել է, որ կողմերի միջև ընթանում են բախումներ և հայերին կոչ է արել պաշտպանել քաղաքը:
Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանը Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԲԿ) մեծ թվով անդամների է ուղարկել Շուշի քաղաք:
Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումները սկսվել են սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, և չնայած Մոսկվայում երկու երկրների միջև հրադադարի մասին համաձայնագրին, պատերազմը շարունակվում է:
Պիտակ