Մոսկվային մտահոգում է Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկանների Ռուսաստան ներթափանցելու վտանգը
https://parstoday.ir/hy/news/world-i127599-Մոսկվային_մտահոգում_է_Լեռնային_Ղարաբաղում_կռվող_վարձկանների_Ռուսաստան_ներթափանցելու_վտանգը
Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2020 13:48 Asia/Tehran
  • Մոսկվային մտահոգում է Լեռնային Ղարաբաղում կռվող վարձկանների Ռուսաստան ներթափանցելու վտանգը

Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը։

«Կա հավանականություն, որ այդ վարձկանները ներխուժեն Ռուսաստան, և դա, իհարկե, անհերքելի վտանգ է», - ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը: Չի կարելի անտեսել ահաբեկչության դեմ պայքարը:

«Կարևոր է գնահատել բոլոր ռիսկերը, ներառյալ դրանց հնարավոր տեսակները և ակտիվ լինել դրանց դեմ», - ասել է Սիրոմոլոտովը:

Նա նշել է, որ Ռուսաստանում իրավապահ մարմինները ուշադիր հետեւում են ղարաբաղյան հակամարտության զարգացումներին:

Ավելի վաղ Ռուսաստանը, Ֆրանսիան և ՀՀ կառավարությունը հայտարարել էին Թուրքիայի կողմից սիրիական ահաբեկիչներին Ադրբեջանի Հանրապետություն գործուղելու մասին, ինչը, իհարկե, կտրականապես հերքվել է Բաքվի կողմից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio