Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու մեջ
Հոկտեմբեր 30, 2020 15:02 Asia/Tehran
Բաքուն հերթական անգամ Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու և Ադրբեջանի ռազմական դիրքերի վրա հարձակվելու մեջ:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրավական ծառայության հաղորդման համաձայն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուրբաթ կեսօրին հայ զինվորականները ռմբակոծել են Թարթառ և Ղուբադլի քաղաքները:
Հաղորդման համաձայն, այդ քաղաքների վրա հայկական կողմի հրետանային ռմբակոծումները շարունակվում են:
Երևանը հերքում է Ադրբեջանի այս պնդումները:
Պիտակ