Երկրաշարժի հետևանքով Իզմիրում զոհվերի թիվը հասել է 6-ի
https://parstoday.ir/hy/news/world-i127607-Երկրաշարժի_հետևանքով_Իզմիրում_զոհվերի_թիվը_հասել_է_6_ի
Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել է 202 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 30, 2020 16:56 Asia/Tehran

Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 6, վիրավորվել է 202 մարդ, 2 տասնյակից ավելի շենքեր են փլվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):

AFAD-ը նշում է, որ ներկայումս 12 շենքերում շարունակվում է որոնողափրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio