Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի
https://parstoday.ir/hy/news/world-i127698-Իզմիրի_երկրաշարժի_զոհերի_թիվը_հասել_է_58_ի
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ որոնողափրկարարական աշխատանքների երրորդ օրը Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի: 900 մարդ վնասվածք է ստացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2020 14:08 Asia/Tehran

Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է,որ որոնողափրկարարական աշխատանքների երրորդ օրը Իզմիրի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 58-ի: 900 մարդ վնասվածք է ստացել:

Թուրքիայի առողջապահության նախարարության զեկույցում ասված է.«Փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները, փլատակների տակից ողջ մարդկանց դուրս բերելու համար: Մինչ այժմ ավերակներից տակից դուրս են բերվել ավելի քան 100 քաղաքացիներ: 

Ըստ հաղորդման՝ երկրաշարժից տուժած վայրերի բնակարանների մոտ 90 տոկոսը դարձել են անբնակելի և այդ շրջանների քաղաքացիները ժամանակավոր տեղավորվել են  վրանային ճամբարներում:

Հոկտեմբերի 30-ին ժամը 14:51-ին  6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժը ցնցել է Թուրքիայի Իզմիր քաղաքը, վնաս հասցնելով Թուրքիայի արևմուտքում և Հունաստանում գտնվող մի շարք քաղաքների։Երկրաբանները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 7 բալ ռիխտերի սանդղակով:

 Երեկ Իզմիրի քաղաքապետ Թունչ Սոյերն հայտարարելէ,որ ավելի քան 180 քաղաքցի շարունակում է մնալ ավերակների տակ: