Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում
https://parstoday.ir/hy/news/world-i127745-Թուրքիայի_նախկին_վարչապետն_Էրդողանին_աշխարհի_համար_կորոնավիրուսից_ավելի_վտանգավոր_է_համարում
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The National News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2020 14:19 Asia/Tehran
  • Թուրքիայի նախկին վարչապետն Էրդողանին աշխարհի համար կորոնավիրուսից ավելի վտանգավոր է համարում

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է The National News-ը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի մեծ վտանգ է ներկայացնում աշխարհի համար, քան կորոնավիրուսի համավարակը: Եվրոպայի և աշխարհի համար ամենամեծ վտանգը բռնապետությունն է, որը տարածում են պոպուլիստ առաջնորդները, ինչպիսին պարոն Էրդողանն է: Քանի դեռ մեր ժողովուրդը տառապում է, կա խորը կոռուպցիա, իսկ մեր երկրի արժանապատվությունը վիրավորվում է արտասահմանում, մենք կշարունակենք արտահերթ ընտրությունների կոչ անել»,- իր ղեկավարած կուսակցության համակիրների հետ հանդիպման ընթացքում ասել է ընդդիմության առաջնորդ Դավութօղլուն:

Ահմեդ Դավութօղլուն 2003-2009թ. զբաղեցրել է Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը, 2009-2014թթ. եղել է Թուրքայի արտաքին գործերի նախարարը, իսկ 2014-2016թթ. զբաղեցրել է երկրի վարչապետի պաշտոնը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio