Մոսկվա.«Ուշադրությամբ քննարկում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը»
https://parstoday.ir/hy/news/world-i127791-Մոսկվա._Ուշադրությամբ_քննարկում_ենք_Ղարաբաղյան_հակամարտության_կարգավորմանն_ուղղված_Իրանի_առաջարկը
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ քննարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 14:41 Asia/Tehran
  • Մոսկվա.«Ուշադրությամբ քննարկում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը»

ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ քննարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը:

ՌԴ ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը շարունակվելու վերաբերյալ հայտարարել է.«Մոսկվան ուշադրությամբ քննարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը»:

Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին օրերս Ղարաբաղյան հարցում միջնորդելու և այս տարածաշրջանում պատերազմին ու արյունահեղությանը վերջ դնելու մասին Թեհրանի նախագիծը ներկայացնելու նպատակով այցելեց Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այս կապակցությամբ հայտարարել է.«Իրանի նախագիծը չի վերաբերում  միայն Ղարաբաղում ժամանակավոր հրադադարի հաստատմանը, այլ ուղղված է հակամարտության կարգավորմանը»: