Մոսկվա.«Ուշադրությամբ քննարկում ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը»
ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան ուշադրությամբ քննարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը:
ՌԴ ԱԳ նախարարությունը երեքշաբթի օրը Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտերը շարունակվելու վերաբերյալ հայտարարել է.«Մոսկվան ուշադրությամբ քննարկում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված Իրանի առաջարկը»:
Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին օրերս Ղարաբաղյան հարցում միջնորդելու և այս տարածաշրջանում պատերազմին ու արյունահեղությանը վերջ դնելու մասին Թեհրանի նախագիծը ներկայացնելու նպատակով այցելեց Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Թուրքիա:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այս կապակցությամբ հայտարարել է.«Իրանի նախագիծը չի վերաբերում միայն Ղարաբաղում ժամանակավոր հրադադարի հաստատմանը, այլ ուղղված է հակամարտության կարգավորմանը»: