Greek City Times .Էրդողանը չի թաքցնում Թուրքիայի զավթողական քաղաքականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i127797-greek_city_times_.Էրդողանը_չի_թաքցնում_Թուրքիայի_զավթողական_քաղաքականությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, թե հարևան երկրների տարածքները, որտեղ թուրք զինվորականները և նրանց դաշնակիցները` զինյալ գրոհայինները, իրականացրել և իրականացնում են ռազմական գործողություններ, պետք է համարել թուրքական տարածքներ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2020 19:06 Asia/Tehran
  •  Greek City Times .Էրդողանը չի թաքցնում Թուրքիայի զավթողական քաղաքականությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բացահայտորեն հայտարարել է, թե հարևան երկրների տարածքները, որտեղ թուրք զինվորականները և նրանց դաշնակիցները` զինյալ գրոհայինները, իրականացրել և իրականացնում են ռազմական գործողություններ, պետք է համարել թուրքական տարածքներ։

Այս մասին «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է Greek City Times պարբերականը։

«Մենք նահատակներ ունեցանք Իդլիբում, Աֆրինում, «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» գործողությունների ժամանակ և պետք է հիշենք, որ մեր  նահատակների թափած արյունը այդ հողերը դարձնում է մեր երկրինը»,- հայտարարել է Էրդողանը։ 

Աղբյուրը կարծիք է հայտնում, որ 2018-2019 թվականներին, երբ Թուրքիան Քրդական բանվորական կուսակցության իբր  «ահաբեկչական գործունեությունը» կասեցնելու նպատակով ներխուժեց Իրաք, իսկ հետո` Սիրիա, նախագահ Էրդողանը հայտարարում էր, որ ճանաչում է այդ երկրների տարածքային ամբողջականությունը, սակայն հիմա անկաշկանդ հայտարարում է, որ Թուրքիան հավակնություններ ունի այդ տարածքների նկատմամբ։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio