Ֆրանսիան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127888-Ֆրանսիան_սպառնացել_է_պատժամիջոցներ_սահմանել_Թուրքիայի_նկատմամբ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 14:11 Asia/Tehran
  • Ֆրանսիան սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարությունները Ֆրանսիայի և նրա ղեկավար Էմանուել Մակրոնի հասցեին՝ սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այդ մասին Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է Europe 1 ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ՝ ատելության անընդունելի հայտարարություններով: Դա ուղղված է ոչ միայն Ֆրանսիայի դեմ, կա ամբողջական եվրոպական համերաշխություն այդ հարցում, և մենք շատ հստակ պնդում ենք, որ Թուրքիան հրաժարվի նման տրամաբանությունից», — ասել է Լը Դրիանը:

Միաժամանակ նախարարը հիշեցրել է, որ Եվրոպական խորհուրդը, որը միավորում է Եվրամիության 27 անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին, որոշել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի թուրքական իշխանությունների նկատմամբ:

orakarg.com