ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տվյալներ ուներ Ղարաբաղում գտնվող զինյալների մասին Սիրիայից
(last modified Fri, 06 Nov 2020 08:14:40 GMT )
Նոյեմբեր 06, 2020 11:44 Asia/Tehran
  •  ՌԴ ԱՀԾ-ն ճշգրիտ տվյալներ ուներ Ղարաբաղում գտնվող զինյալների մասին Սիրիայից

Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

Նարիշկինի խոսքով` ԱՀԾ-ն «ճշգրիտ տեղեկություններ ուներ մարտական ​​գոտում ահաբեկիչների ներկայության մասին, այդ թվում` Մերձավոր Արևելքից եւ առաջին հերթին` Սիրիայից»: «Այս տվյալները մենք ստանում ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր տարբեր գործընկերներից, գործընկեր ծառայություններից Մերձավոր Արեւելքում, Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio