Ալիև. Հայաստանի վարչապետի հետ բանակցություններն անօգուտ են
https://parstoday.ir/hy/news/world-i127948-Ալիև._Հայաստանի_վարչապետի_հետ_բանակցություններն_անօգուտ_են
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցություններն անօգուտ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 06:31 Asia/Tehran
  • Ալիև. Հայաստանի վարչապետի հետ բանակցություններն անօգուտ են

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցություններն անօգուտ են:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի ցանկանում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ նախկինում  մի քանի անգամ հանդիպել է վերջինիս, սակայն՝ ապարդյուն:

Հատկանշական է, որ Ալիևի այս հայտարարությունը հնչում է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունից հետո, որում ասված էր, որ հակամարտությունը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով:

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը, որը սկսվել է 1988 թ. և 1991 թ. վերածվել  ռազմական բախման, որոշ երկրների միջամտության հետևանքով, կրկին սրվել է: