Չինական արտադրության կորոնավիրուսի պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է մարդկանց վրա
Նոյեմբեր 08, 2020 06:23 Asia/Tehran
Չինաստանում արտադրված կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումների արդյունքները դրական են եղել:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Չինական Sinofarm դեղագործական ընկերության նախագահ Լիու Ջինգջանը, շաբաթ օրը հայտարարել է, որ այն մարդիկ, ովքեր ստացել են ընկերության արտադրած կորոնավիրուսի պատվաստանյութ, մեկնել են արտերկիր, սակայն չեն վարակվել վիրուսով:
«Մինչ այժմ 100,000 մարդ պատվաստվել է ընկերության պատվաստանյութով, որից 56,000-ը ճանապարհորդել է արտերկիր, սակայն նրանցից ոչ մեկը չի վարակվել վիրուսով», - ասել է Լիու Ջինգջանը:
Չինաստանի արևելյան Շանհայ քաղաքի պատվաստումների մասնագետ Տաո Լինան հայտարարել; է որ Սինոֆարմ պատվաստանյութը շուտով հասանելի կլինի շուկայում:
Պիտակ