Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ղարաբաղի թեմայով
Նոյեմբեր 08, 2020 07:43 Asia/Tehran
Թուրքիայի նախագահը ղարաբաղյան հակամարտության մասին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի հետ:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, հեռախոսազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը Ղարաբաղի հարցով պետք է բանակցի Ադրբեջանի հետ:
Նշելով, որ Բաքվի գործողություններն իրականացվում են Ադրբեջանի տարածքներում, Էրդողանն ասել է.«Պետք է բանակցությամբ լուծում գտնել այս տարաձայնության կարգավորման համար, քանի որ տարածաշրջանի կայունությունկախված է դրանից»:
Հատկանշական է, որ ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության հարցում, Ադրբեջանի հետ միասին, մոտեցել են հաղթանակին:
Պիտակ