Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ պատերազմի ավարտի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i128126-Կովկասում_նոր_դարաշրջան_է_սկսվում._Վրաստանի_նախագահը_ԼՂ_պատերազմի_ավարտի_մասին
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուրաբիշվիին այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2020 14:21 Asia/Tehran
  • Կովկասում նոր դարաշրջան է սկսվում. Վրաստանի նախագահը՝ ԼՂ պատերազմի ավարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պատերազմի դադարեցման հարցով ձեռք բերված համաձայնությանը՝ նշել է, որ Կովկասում նոր դարաշրջան է սկսվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զուրաբիշվիին այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին` ողբերգական պատերազմը դադարեցնելու համար»,-նշել է նա և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր դրան նպաստել են:

 Վրաստանի նախագահն իր ցավակցությունը, կարեկցանքն է հայտնել զոհերի ընտանիքներին:

«Խաղաղությունն ու կայունությունը այլընտրանք չունեն: Մենք միասին սկսում ենք համագործակցության նոր փուլ»,-գրել է Վրաստանի նախագահը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

https://armenpress.am/arm/news/1034504.html

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio