Բաքու.«Հայերին չենք վտարելու Ղարաբաղից»
https://parstoday.ir/hy/news/world-i128207-Բաքու._Հայերին_չենք_վտարելու_Ղարաբաղից
Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փուլադ Բոլբոլօղլուն, հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է.«Ադրբեջանի նպատակը երբեք խաղաղ քաղաքացիներին Ղարաբաղից վտարելը չի եղել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 12, 2020 09:13 Asia/Tehran
  • Բաքու.«Հայերին չենք վտարելու Ղարաբաղից»

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փուլադ Բոլբոլօղլուն, հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել է.«Ադրբեջանի նպատակը երբեք խաղաղ քաղաքացիներին Ղարաբաղից վտարելը չի եղել»:

Չորեքշաբթի օրը, Շաֆաղնա գործակալության հաղորդմամբ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը նշել է.«Այս երկրում բնակվում են 30 հազար հայեր և ոչ ոք անուշադրության չի մատնում նրանց»:

Նա շեշտել է.«Ղարաբաղում հայերի մնալու կամ գնալու հարցը ցանկացած քաղաքացու անձնական որոշումն է»:

Փուլադ Բոլբոլօղլուն հստակեցրել է.«Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքում անջատողական շարժում տեղի ունենա»: