Թուրքիան նախազգուշացնում է Հայաստանին. Համաձայնագրի խախտումը ծանր գին կունենա
Թուրքիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի խախտման հետևանքների կապակցությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայացած հանդիպման ժամանակասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի պայմանագիրը ստորագրել է Հայաստանի վարչապետը, և որ Երևանը գին կվճարի այն խախտելու դեպքում:
Չավուշօղլուն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային ստորագրված համաձայնագրից հետո ցանկացած կողմնապահ հայտարարություն և Ֆրանսիայի կողմից Հայաստանի նկատմամբ աջակցությունը վտանգում են հաստատված խաղաղությանը:
«Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ դիտորդական կենտրոն հիմնելու մասին», - ասել է նա, հավելելով. «Այդ մասին վերջնական փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև: մեր համար կարևոր է այս համաձայնագրում Ռուսաստանի դերակատարությունը»:
Կենտրոնն ունենալու է կարևոր խնդիրներ ՝ ներառյալ խախտումների դիտարկումը և բացահայտումը, ինչպես նաև համապատասխան զեկույցների պատրաստումը:
Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Անկարան սատարելու է Ադրբեջանին, ինչպես որ ցանկանա: