Թուրքիան նախազգուշացնում է Հայաստանին. Համաձայնագրի խախտումը ծանր գին կունենա
https://parstoday.ir/hy/news/world-i128238-Թուրքիան_նախազգուշացնում_է_Հայաստանին._Համաձայնագրի_խախտումը_ծանր_գին_կունենա
Թուրքիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի խախտման հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2020 06:42 Asia/Tehran
  • Թուրքիան նախազգուշացնում է Հայաստանին. Համաձայնագրի խախտումը ծանր գին կունենա

Թուրքիայի արտգործնախարարությունը նախազգուշացրել է Հայաստանին՝ Ադրբեջանի հետ ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի խախտման հետևանքների կապակցությամբ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն Ադրբեջանի  մայրաքաղաք Բաքվում կայացած հանդիպման ժամանակասել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադարի պայմանագիրը ստորագրել է Հայաստանի վարչապետը, և որ Երևանը գին կվճարի այն խախտելու դեպքում:

Չավուշօղլուն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային ստորագրված  համաձայնագրից հետո ցանկացած կողմնապահ հայտարարություն և Ֆրանսիայի կողմից Հայաստանի  նկատմամբ աջակցությունը  վտանգում են հաստատված խաղաղությանը:

«Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ դիտորդական կենտրոն հիմնելու մասին», - ասել է նա, հավելելով. «Այդ մասին  վերջնական փաստաթուղթը ստորագրվել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև: մեր համար կարևոր է այս համաձայնագրում Ռուսաստանի դերակատարությունը»:

Կենտրոնն ունենալու է կարևոր խնդիրներ ՝ ներառյալ խախտումների դիտարկումը և բացահայտումը, ինչպես նաև համապատասխան զեկույցների պատրաստումը:

 Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Անկարան  սատարելու է Ադրբեջանին, ինչպես որ ցանկանա: