ԱՄՆ-ում Թրամփի կողմնակից աջ ծայրահեղականները մտադիր են ցույց անցկացնել
Ծայրահեղ աջ լրատվամիջոցների ներկայացուցիչները, սպիտակամորթ ազգայնականները և դավադրության տեսաբանները հայտարարել են ի զորակցություն ԱՄՆ նախագահի, ցույց անցկացնելու պատրաստակամության մասին:
Washington Post- ի հաղորդման համաձայն, Դոնալդ Թրամփի նախընտրկան շտաբի խորհրդականը, ողջունելով այդ հայտարարությունն ասել է. «Մենք ողջունում ենք այդ որոշումը»:
Ըստ այս հաղորդման, վերջին տարիներին մեծ թվով կեղծ պնդումներ ու դավադրության տեսություններ բարձրացրած ամերիկյան լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչ Ալեքս Ջոնսը մտադիր է ավտոշարասյուն ուղարկել Վաշինգտոն, որի մեջ կլինի նաև մեկ տանկ:
Վաշինգտոնի ոստիկանությունը ցույցի անցկացման թույլտվություն չի տվել:
Քաղաքացիական հասարակության որոշ ակտիվիստներ մտահոգություն են հայտնել ցույցերի ընթացքում բռնությունների հավանականության կապակցությամբ: